Տրանսպորտի ֆիքսված արժեք 

1600֏-ից մինչև 72 ժամ

 Իմանալ ավելին

«Ավիափոխադրման արժեքի ամրագրման երկարեցում» ծառայությունը հնարավորություն է տալիս ամրագրել ընտրված ավիատոմսի գինը մինչև 72 ժամ: Մինչ Ձեր որոշում կայացնելը ընտրված չվերթների ավիատոմսերը չեն վաճառվի, արժեքներն էլ չեն բարձրանա։ Դուք կարող եք ավարտել հայտի լրացումը ցանկացած ժամանակ՝ բանկային քարտով ամբողջական վճարելով ավիատոմսի համար:

  • Ձեզ անհրաժե՞շտ է ժամանակ որոշում կայացնելու համար։
  • Չե՞ք որոշել ճամփորդության ուղղությունն ու ամսաթվերը։
  • Առկա չէ՞ ավիատոմսի վճարման համար անհրաժեշտ ամբողջական գումարը։
  • Մեկնումից ավելի քան 14 օր առաջ – արժեքի ամրագրման երկարեցում 72 ժամով
  • Մեկնումից 14-ից 7 օր առաջ – արժեքի ամրագրման երկարեցում 48 ժամով
  • Մեկնումից 7-ից 3 օր առաջ - արժեքի ամրագրման երկարեցում 24 ժամով
  • Ծառայությունը չի տրամադրվում մեկնելուց 3 օր կամ ավելի առաջ
  • Ծառայությունը հասանելի է միայն armenianairlines.am կայքում
  • Արգելվում է չօգտագործված ծառայության կամավոր հետվերադարձը
  • Ծառայությունը տարածվում է ավիափոխադրման արժեքի վրա և ամրագրում է տոմսի արժեքը (ուղեվարձը, վառելիքի հավելավճարը, օդանավակայանի հարկերը, փոխադրողի վճարները): Չի ամրագրվում՝ փոխարժեք, գործակալական միջնորդավճար, ԱԱՀ, այլ լրացուցիչ վճարներ։

Ծառայության արժեքը նշված է մեծահասակների և ամրագրված նստատեղով երեխաների համար։

  • Միջազգային չվերթներ Երևանի և Ռուսաստանի միջև (Սոչի, Միներալնիե Վոդի, Վոլգոգրադ, Կազան, Ուֆա)՝ սկսած 1600 ֏-ից
  • Միջազգային չվերթներ Երևանի և Ռուսաստանի (Մոսկվա) միջև՝ սկսած 2000 ֏-ից
  • Միջազգային թռիչքներ Երևանի և Հնդկաստանի (Դելի), ինչպես նաև աշխարհի այլ երկրների միջև՝ սկսած 4000 ֏-ից