Թռչում ենք Վրաստան․ «Հայկական Ավիաուղիները» չվերթներ է գործարկում Մոսկվայից Բաթում

02 Օգստ
2023

Օգոստոսի 11-ից «Հայկական Ավիաուղիներ» ավիաընկերությունը սկսում է ուղիղ չվերթներ՝ Հայաստանի մայրաքաղաքի և Բաթումի միջև: Չվերթները կիրականացվեն շաբաթական երկու անգամ Airbus 321 հարմարավետ օդանավով ՝ 220 ուղեւորատար նստատեղով։

Թռիչք Երթուղի Թռիչքների օրեր Մեկնման / ժամանման ժամանակը* Ճանապարհորդության ժամանակը
JI-300 Երևան (EVN) – Բաթումի (BUS) Օգոստոսի 11-ից ՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին 02:00 – 02:55 55 րոպե
JI-301 Բաթումի (BUS) – Երևան (EVN) 03:55 – 05:00 1 ժամ 5 րոպե

* նշվում է յուրաքանչյուր օդանավակայանի տեղական ժամանակը

Օգոստոսի 11-ից, այս չվերթի շնորհիվ՝ շաբաթական երկու անգամ Մոսկվայից ուղևորները կարող են օգտվել Շերեմետևվո-Բաթում տրանսֆերային թռիչքներից ՝ հարմար տեղափոխությամբ՝ Երևան: Միակցման ժամանակը կկազմի 1 ժամ 5 րոպե:

«Հայկական Ավիաուղիներ» -ի հետ թռիչքների առավելություններն են՝

  • Ձեռքի ուղեբեռ՝ 1 տեղ մինչև 7կգ – 55х40х20: Սակագների մասին մանրամասն։
  • Սակագնային զեղչեր՝ 0-ից 2 տարեկան երեխաների համար՝ 90%
  • 2-ից 12 տարեկան երեխաների համար՝ - 25%
  • Մեկնելուց առաջ տոմսը փոխանակելու և ինքնաթիռում տեղ ընտրելու հնարավորություն։

Սպասում ենք Ձեզ մեր ինքնաթիռում:

Ընթացիկ չվացուցակը և տոմսերի ամրագրումը հասանելի են ավիաընկերության պաշտոնական կայքում և տոմսարկղերում:

«Հայկական Ավիաուղիները» հիմնադրվել է 2022 թվականի դեկտեմբերին և ներկայումս ուղիղ կանոնավոր չվերթներ է իրականացնում Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Մոսկվա, Սոչի և Սամարա։ Փոխադրողի հիմնական առաջնահերթություններն են՝ թռիչքների անվտանգության և սպասարկման բարձր մակարդակի ապահովումը։ Ավիաընկերությունը կենտրոնացած է միջազգային երթուղիների ցանցի զարգացման և հարմարավետ միակցվող թռիչքների մոդելի ընդլայնման վրա։