«Հայկական Ավիաուղիները» ուղիղ չվերթներ են իրականացնում Երևան ↔ Ուֆա

17 Հուն
2024

Հուլիսի 9-ից Armenian Airlines ուղիղ կանոնավոր չվերթներ է իրականացնելու Երևան ↔ Ուֆա երթուղով։ Թռիչքները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ հարմարավետ Airbus 321-200 ինքնաթիռով՝ 220 ուղևոր նստատեղով։

Թռիչք Երթուղի Թռիչքների օրեր Մեկնման և ժամանման ժամանակ* Թռիչքի տևողությունը
JI-158 Երևան (EVN) – Ուֆա (UFA) Հուլիսի 9-ից, երեքշաբթի օրերին 12:00 – 16:00 3 ժամ
JI-159 Ուֆա (UFA) – Երևան (EVN) 17:15 – 19:25 3 ժամ 10 րոպե

*ժամերը նշված են տվյալ օդանավակայանների ժամանակով

Armenian Airlines-ով թռիչքների առավելություններն են՝

  • Ձեռքի ուղեբեռ՝ 1 տեղ մինչև 7կգ – 55х40х20: Սակագների մասին մանրամասն։
  • Սակագնային զեղչեր՝ 0-ից 2 տարեկան երեխաների համար՝ 90%
  • 2-ից 12 տարեկան երեխաների համար՝ - 15%
  • Մեկնելուց առաջ տոմսը փոխանակելու և ինքնաթիռում տեղ ընտրելու հնարավորություն։

Սպասում ենք ձեզ մեր օդանավում։

Ընթացիկ չվացուցակը և տոմսերի ամրագրումները հասանելի են ավիաընկերության պաշտոնական կայքում, առցանց գործակալությունների կայքերում և տոմսարկղերում:

Armenian Airlines-ը հիմնադրվել է 2022 թվականի դեկտեմբերին և ներկայումս ուղիղ կանոնավոր չվերթներ է իրականացնում Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Բաթումի, Մոսկվա, Սոչի և Միներալնիե Վոդի։

Փոխադրողի հիմնական առաջնահերթություններն են թռիչքների անվտանգության ապահովումը և սպասարկման բարձր մակարդակի ապահովումը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության հյուրընկալությունը։ Ավիաընկերությունը կենտրոնացած է միջազգային երթուղային ցանցի զարգացման, ինչպես նաև Երևանով սահմանված թռիչքների ծրագրի հիման վրա հարմարավետ միացնող թռիչքների մոդելի ընդլայնման վրա։