Armenian Airlines-ը մեկնակում է ուղիղ չվերթներ՝ Երևան-Կազան

16 Հուլ
2024

Օգոստոսի 9-ից Armenian Airlines ուղիղ չվերթներ է իրականացնում Հայաստանի և Թաթարստանի մայրաքաղաքի միջև։ Թռիչքները կիրականացվեն շաբաթը մեկ անգամ՝ հարմարավետ Airbus 321-200 ինքնաթիռով՝ 220 ուղևորի նստատեղով։

Չվերթ Ուղղություն Թռիչքների օրեր Մեկնման և ժամանման ժամանակ* Ճանապարհորդության տևողությունը
JI-142 Երևան (EVN) – Կազան (KZN) Օգոստոսի 9-ից, ուրբաթ օրերին 12:35 – 14:30 2 ժամ 55 րոպե
JI-143 Կազան (KZN) – Երևան (EVN) 15:35 – 19:40 3 ժամ 5 րոպե

*նշված է տվյալ օդանավակայանների տեղական ժամանակը

Հայկական Ավիաուղիներով թռիչքների առավելությունները ներառում են.

  • Ձեռքի ուղեբեռ՝ 1 տեղ մինչև 7կգ – 55х40х20: Սակագների մասին մանրամասն
  • Սակագնային զեղչեր՝ 0-ից 2 տարեկան երեխաների համար՝ 90%
  • 2-ից 12 տարեկան երեխաների համար՝ - 15%
  • Տոմսերի փոխանակման հնարավորությունը մեկնելուց առաջ և ինքնաթիռում նստատեղ ընտրելու հնարավորություն

Սպսում ենք Ձեզ օդանավում

Ընթացիկ չվացուցակը և տոմսերի ամրագրումները հասանելի են ավիաընկերության պաշտոնական կայքում, առցանց գործակալությունների կայքումև տոմսարկղերում:

Armenian Airlines-ը հիմնադրվել է 2022 թվականի դեկտեմբերին և ներկայումս ուղիղ կանոնավոր չվերթներ է իրականացնում Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Բաթումի, Մոսկվա, Սոչի, Միներալնիե Վոդի և Ուֆա։

Փոխադրողի հիմնական առաջնահերթություններն են՝ թռիչքների անվտանգության և սպասարկման բարձր մակարդակի ապահովումը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության հյուրընկալությունը։ Ավիաընկերությունը կենտրոնացած է միջազգային երթուղային ցանցի զարգացման, ինչպես նաև Երևանով սահմանված թռիչքների ծրագրի հիման վրա հարմարավետ միացնող թռիչքների մոդելի ընդլայնմամբ։