Դեկտեմբերի 1-ից «Հայկական ավիաուղիներ»-ն ուղիղ չվերթներ է սկսում Հայաստանի մայրաքաղաքի և Վոլգոգրադի միջև։ Թռիչքները կիրականացվեն շաբաթը մեկ անգամ՝ հարմարավետ Airbus 321-200 ինքնաթիռով, որը նախատեսված է 220 ուղևորի համար:
Չվերթ | Ուղղություն | Թռիչքների օրեր | Մեկնման / ժամանման ժամանակը* | Թռիչքի տևողությունը |
---|---|---|---|---|
JI-138 | Երևան (EVN) – Վոլգոգրադ (VOG) | Դեկտեմբերի 1-ից՝ կիրակի օրերին | 17:15 – 18:30 | 2 ժ. 15 րոպե |
JI-139 | Վոլգոգրադ (VOG) - Երևան (EVN) | 20:00 – 23:20 | 2 ժ. 20 րոպե |
* նշված է տվյալ օդանավակայանների տեղական ժամանակը
«Հայկական Ավիաուղիներ»-ի թռիչքների առավելություններն են.
- Ձեռքի ուղեբեռ՝ 1 տեղ մինչև 7կգ – 55х40х20: Սակագների մանրամասները՝ այստեղ
- Սակագնային զեղչեր՝ 0-ից 2 տարեկան երեխաների համար՝ 90%
- Սակագնային զեղչեր՝ 2-ից 12 տարեկան երեխաների համար՝ 15%
- Մեկնելուց առաջ տոմսերի փոխանակման և ինքնաթիռում նստատեղ ընտրելու հնարավորություն
Սպասում ենք Ձեզ օդանավում
Ընթացիկ չվացուցակը և տոմսերի ամրագրումները հասանելի են ավիաընկերության պաշտոնական կայքում և տոմսարկղերում:
«Հայկական Ավիաուղիներ»-ը հիմնադրվել է 2022 թվականի դեկտեմբերին և ներկայում կանոնավոր ուղիղ չվերթներ է իրականացնում Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Բաթումի, Դելի, Մոսկվա, Սոչի, Միներալնիե Վոդի, Ուֆա և Կազան։
Փոխադրողի հիմնական առաջնահերթություններն են թռիչքների անվտանգության ապահովումը և բարձրորակ ծառայությունների մատուցումը, որը ներառում է Հայաստանի Հանրապետության հյուրընկալությունը։ Ավիաընկերությունը կենտրոնացած է միջազգային երթուղային ցանցի զարգացման, ինչպես նաև Երևանից իրականացվող թռիչքների բազայի հիման վրա՝ տարանցիկ, հարմարավետ չվերթների մոդելի ընդլայնման ուղղությամբ։