Երևան ↔ Դելի. «Հայկական ավիաուղիներ»-ի նոր չվերթը

09 Սեպտ
2024

Դեկտեմբերի 20-ից «Հայկական ավիաուղիներ»-ը սկսում է ուղիղ չվերթներ Հայաստանից դեպի Հնդկաստան։ Թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ հարմարավետ Airbus 321-200 ինքնաթիռով, որը նախատեսված է 220 ուղևորի համար:

Չվերթ Ուղղություն Թռիչքների օրեր Մեկնման/ժամանման ժամանակը* Ճանապարհորդության տևողությունը
JI-700 Երևան (EVN) – Դելի (DEL) Դեկտեմբերի 20-ից ՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին։ 13:20 – 19:30 4 ժ. 40 րոպե
JI-701 Դելի (DEL) – Երևան (EVN) 20:30 – 00:10 5 ժ. 10 րոպե

* յուրաքանչյուր օդանավակայանի համար նշվում է տեղական ժամանակը

Մոսկվայից («Շերեմետևո» օդանավակայան) դեպի Դելի տրանսֆերային թռիչքները՝ ուղևորներին հասանելի կլինեն նաև Երևանից՝ միջանկյալ, տարանցիկ չվերթով։

«Հայկական ավիաուղիներ»-ի առավելություններն են.

  • Ձեռքի ուղեբեռ 1 հատ մինչև 7կգ - 55x40x20սմ. Սակագների մասին մանրամասն
  • Սակագնային զեղչ 90% զեղչ՝ 0-ից 2 տարեկան երեխաների համար
  • Սակագնային զեղչ 25% զեղչ՝ 2-ից 12 տարեկան երեխաների համար
  • Նախքան մեկնումը տոմսը փոխանակելու և ինքնաթիռում նստատեղ ընտրելու հնարավորություն

Ընթացիկ չվացուցակը և տոմսերի ամրագրումները հասանելի են ավիաընկերության պաշտոնական կայքում և տոմսարկղերում:

«Հայկական Ավիաուղիներ»-ը հիմնադրվել է 2022 թվականի դեկտեմբերին և ներկայում կանոնավոր ուղիղ չվերթներ է իրականացնում Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Մոսկվա, Սոչի, Միներալնիե Վոդի, Ուֆա և Կազան։ Դեկտեմբերից կմենկարկեն նաև դեպի Վոլգոգրադ թռիչքները։

Փոխադրողի հիմնական առաջնահերթություններն են թռիչքների անվտանգության ապահովումը և բարձրորակ ծառայությունների մատուցումը, որը ներառում է Հայաստանի Հանրապետության հյուրընկալությունը։ Ավիաընկերությունը կենտրոնացած է միջազգային երթուղային ցանցի զարգացման, ինչպես նաև Երևանից իրականացվող թռիչքների բազայի հիման վրա՝ տարանցիկ, հարմարավետ չվերթների մոդելի ընդլայնման ուղղությամբ։