Դեկտեմբերի 28-ից «Հայկական ավիաուղիներ»-ն ամանորյա ուղիղ չվերթներ կիրականացնի դեպի Բաթում։
Թռիչքները հարմարավետ Airbus 321-200 ինքնաթիռով է, որը տեղավորում է 220 ուղևոր:
Չվերթի տևողությունը 1 ժամ 5 րոպե է։
Թռիչքների մեկնարկը լավ հնարավորություն է Հայաստանի բնակիչների համար Ամանորին այցելել Բաթում, իսկ Վրաստանի զբոսաշրջիկների համար՝ տոնական օրերն անցկացնել այստեղ:
Մոսկվայից ուղևորները նույնպես կարող են հեշտությամբ հասնել Բաթում՝ շնորհիվ Երևանով հարմարավետ, տարանցիկ թռիչքների, որոնք իրականացվում են Շերեմետևո միջազգային օդանավակայանից:
«Հայկական Ավիաուղիներ»-ի թռիչքների առավելություններն են.
- Ձեռքի ուղեբեռ՝ 1 տեղ մինչև 7կգ – 55х40х20: Սակագների մանրամասները՝ այստեղ
- Սակագնային զեղչեր՝ 0-ից 2 տարեկան երեխաների համար՝ 90%
- Սակագնային զեղչեր՝ 2-ից 12 տարեկան երեխաների համար՝ 15%
- Մեկնելուց առաջ տոմսերի փոխանակման և ինքնաթիռում նստատեղ ընտրելու հնարավորություն
Սպասում ենք Ձեզ օդանավում
Ընթացիկ չվացուցակը և տոմսերի ամրագրումները հասանելի են ավիաընկերության պաշտոնական կայքում և զբոսաշրջային գրասենյակներում:
«Հայկական Ավիաուղիները» հիմնադրվել է 2022 թվականի դեկտեմբերին։ Հիմնական առաջանհերթություններն են անվտանգ թռիչքների ապահովումն ու բարձրորակ սպպասարկումը։ Ավիաընկերությունը կենտրոնացած է միջազգային երթուղային ցանցի զարգացման, հարմարավետ միացնող թռիչքների մոդելի ընդլայնման ուղղությամբ։