Ամանորի ընդառաջ՝ դեկտեմբերի 28-ից, «Հայկական ավիաուղիներ»-ն ուղիղ թռիչքներ կբացի Երևանից դեպի Թբիլիսի՝ 220 ուղևորի համար նախատեսված հարմարավետ Airbus 321-200 ինքնաթիռով։
Թռիչքի տևողությունը 50 րոպե է:
Չվերթների մեկնարկը հիանալի հնարավորություն է Ամանորն ու ձմեռային հանգիստը Վրաստանում անցկացնելու, իսկ հարևան երկրի զբոսաշրջիկների համար՝ Երևան այցելելու համար:
Մոսկվայից ուղևորները ևս կարող են հեշտությամբ հասնել Թբիլիսի՝ շնորհիվ Երևանով հարմարավետ, տարանցիկ թռիչքների, որոնք իրականացվում են «Շերեմետևո» միջազգային օդանավակայանից:
«Հայկական Ավիաուղիներ»-ի թռիչքների առավելություններն են.
- Ձեռքի ուղեբեռ՝ 1 տեղ մինչև 7կգ – 55х40х20: Սակագների մանրամասները՝ այստեղ
- Սակագնային զեղչեր՝ 0-ից 2 տարեկան երեխաների համար՝ 90%
- Սակագնային զեղչեր՝ 2-ից 12 տարեկան երեխաների համար՝ 15%
- Մեկնելուց առաջ տոմսերի փոխանակման և ինքնաթիռում նստատեղ ընտրելու հնարավորություն
Սպասում ենք Ձեզ օդանավում։
Ընթացիկ չվացուցակը և տոմսերի ամրագրումները հասանելի են ավիաընկերության պաշտոնական կայքում և զբոսաշրջային գրասենյակներում:
«Հայկական ավիաուղիներ»-ը հիմնադրվել է 2022 թվականի դեկտեմբերին։ Ավիաընկերության համար առաջնահերթ և կարևոր է հարմարավետ թռիչքների ապահովումը և բարձրորակ ծառայությունների մատուցումը։ Չվացուցակում՝ Բաթում, Դելի, Մոսկվա, Սոչի, Միներալնիե Վոդի, Ուֆա, Կազան, Վոլգոգրադ քաղաքներն են։