2024 թվականի դեկտեմբերի 1-ին Մոսկվայի բոլոր օդանավակայաններում օտարերկրյա քաղաքացիներից և քաղաքացիություն չունեցող անձանցից սահմանային հսկողության ընթացքում կպահանջվի տրամադրել կենսաչափական անձնական տվյալներ (լուսանկար և մատնահետքեր), ինչը կավելացնի սահմանային ստուգումների համար անհրաժեշտ ժամանակը։
Չվերթից չուշանալու համար՝ Մոսկվայի օդանավակայաններից մեկնող օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք պետք է օդանավակայան ժամանեն նախատեսված մեկնումից 4 ժամ առաջ:
Ռուսաստանի Դաշնության կառավարության N. 2024 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 1510 «Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց Ռուսաստանի Դաշնություն մուտքի և Ռուսաստանի Դաշնությունից դուրս գալու կանոնների և պայմանների փորձարկման անցկացման մասին» որոշմանն առավել մանրամասն կարող եք ծանոթանալ ՌԴ կառավարության կայքում: