Armenian Airlines-ի ամանորյա նախագիծը՝ դեպի երազանքների աշխարհ

30 Դեկտ
2024
12-ամյա Հովհաննեսի ամենամեծ երազանքը՝ օդաչու դառնալն ու հրաշքների աշխարհ ուղևորվելն է։

Ավիացիայի հանդեպ սերն ու նույն երազանքը նրան միավորեց սիրելի արտիստի՝ Վաչե Երիցյանի հետ։

Ամանորին ընդառաջ Armenian Airlines-ի թիմը նվիրեց բացառիկ հնարավորություն՝ լինել ինքնաթիռի օդաչուների խցիկում և ծանոթանալ մասնագիտական գաղտնիքներին։

Անակնկալներով լի օրվա ավարտին Հովհաննեսին շնորհվեց պատվավոր կրտսեր օդաչուի կոչում։

Սոցիալական նախագծի իրականացման համար՝ հատուկ շնորհակալություն Զվարթնոց միջազգային օդանավակայանին, Երևանի քաղաքապետարանի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությանը, Վաչե Երիցյանին, խնամատար ծնողին՝ Օֆելյա Կարապետյանին։