Ծառայությունների և տեղեկատվության տրամադրում

«Հայկական Ավիաուղիներ» ՍՊԸ-ն (այդ թվում՝ սպասարկող կազմակերպության միջոցով) ապահովում է ուղևորներին ծառայությունների մատուցումը՝ օդանավերի հաշվառման այլ կետերում, փոխադրումների վաճառքի կետերում՝ կապված օդային փոխադրումների իրականացման և տրամադրման հետ։ Փոխադրողի կամ սպասարկող կազմակերպության ծառայությունները մատուցվում են անվճար կամ փոխհատուցվող հիմունքներով:

«Հայկական Ավիաուղիներ» ՍՊԸ-ն կամ օդանավակայանում սպասարկող կազմակերպությունն առանց հավելավճարի մատուցում է հետևյալ ծառայությունները.

  • ուղևորների և ուղեբեռի գրանցում փոխադրման համար;
  • ուղևորների տեղափոխումը օդանավի կայանատեղի և նրանց օդանավ բարձրանալու կազմակերպումը;
  • ուղեբեռի առաքում օդանավի կայանատեղի, օդանավում ուղեբեռի բեռնում, տեղադրում և ապահովում;
  • օդանավից ուղևորների ելքի ապահովում, տերմինալի շենք ուղևորների տեղափոխում;
  • օդանավից ուղեբեռի բեռնաթափում, ուղեբեռի տեղափոխում և ուղեբեռը ուղևորներին հասցնելու գործընթաց;
  • մինչև յոթ տարեկան երեխա ունեցող ուղևորին մոր և մանկան սենյակների տրամադրում (եթե այդպիսի ծառայություն կարող է մատուցել կոնկրետ օդանավակայանում սպասարկող կազմակերպությունը);
  • երկու հեռախոսազանգի կամ երկու էլ․փոստով հաղորդագրություն գրելու հնարավորություն՝ 2 ժամից ավելի սպասելու դեպքում;
  • զովացուցիչ ըմպելիքների տրամադրում՝ չվերթի մեկնարկին 2 ժամից ավելի սպասելու դեպքում;
  • տաք կերակուրների տրամադրում, երբ թռիչքի մեկնմանը սպասում են ավելի քան 4 ժամ, այնուհետև յուրաքանչյուր 6 ժամը մեկ՝ ցերեկը և յուրաքանչյուր 8 ժամը մեկ՝ գիշերը;
  • կացություն հյուրանոցում՝ թռիչքի մեկնման սպասելիս ավելի քան 8 ժամ՝ ցերեկը և ավելի քան 6 ժամ՝ գիշերը;
  • առաքում տրանսպորտով օդանավակայանից հյուրանոց և հակառակ ուղղությամբ, երբ հյուրանոցը տրամադրվում է առանց հավելավճարի;
  • ուղեբեռի պահպանման կազմակերպում, ուղևորների տեղափոխում օդանավակայանից հյուրանոց և հակառակ ուղղությամբ այն դեպքերում, երբ հյուրանոցը տրամադրվում է անվճար։

Նշում. Թռիչքի մեկնման-սպասման ժամանակը սկսվում է տոմսի վրա նշված թռիչքի մեկնման պահից։


«Հայկական Ավիաուղիներ» ՍՊԸ-ն կամ սպասարկող կազմակերպությունը օդանավակայանում տրամադրում է հետևյալ տեղեկատվությունը.

  • ըստ չվացուցակի (թռիչքի պլանի) փոխադրում իրականացնող օդանավերի մեկնման և ժամանման (մեկնում և ժամանում) ժամանակացույցը;
  • տրանսպորտային փաստաթղթում նշված թռիչքի համար ուղևորների և ուղեբեռի գրանցման սկզբի և ավարտի վայրը և ժամանակը;
  • նստեցման մուտքի համարը և ըստ չվացուցակի (թռիչքի պլանի) փոխադրումներ իրականացնող ինքնաթիռում ուղևորների նստեցման մեկնարկի և ավարտի ժամը;
  • ուշացած ինքնաթիռներ, որոնք փոխադրումներ են կատարում ըստ չվացուցակի (թռիչքի պլանի) և դրանց ուշացման պատճառների մասին;
  • փոխադրումըփ դեպի մոտակա բնակավայր, օդանավակայանի տերմինալների միջև, օդանավակայանների միջև;
  • ուղևորների և ուղեբեռի նախաթռիչքային և հետթռիչքային զննման կանոններն ու ընթացակարգերը;
  • ուղևորների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանային, մաքսային, սանիտարական-կարանտինային, անասնաբուժական, կարանտինային և բուսասանիտարական հսկողության տեսակների պահանջների կատարման ընդհանուր կանոններ;
  • ուղևորների ուղեբեռով և ձեռքի ուղեբեռով վտանգավոր ապրանքների փոխադրման կանոնները և ուղևորների պատասխանատվությունը սույն կանոններին չհամապատասխանելու համար;
  • մոր և մանկան սենյակների գտնվելու վայրը։

Երրորդ անձանց կամ կազմակերպություններին տվյալ ուղևորի անունով տրված փոխադրման փաստաթղթերի, մեկնման օդանավակայանում գրանցման փաստի, ուղևորի մեկնման կամ ժամանման մասին տեղեկատվության տրամադրումն իրականացվում է միայն գրավոր՝ պետական մարմիններից կամ ձեռնարկություններից, հիմնարկներից և կազմակերպություններից, ինչպես նաև քաղաքացիներից, եթե այդ խնդրանքները ճանաչվել են հիմնավորված և իրավաչափ:

Այլ թեմաներ