Կանոնավոր և չարտերային ավիափոխադրումների իրականացում
Ուղևորների և ուղեբեռի օդային փոխադրումները տրանսպորտային երթուղու երկայնքով բնակավայրերի (օդանավակայանների) միջև կարող են իրականացվել կանոնավոր և անկանոն (չարտերային) հիմունքներով:
Կանոնավոր թռիչքներն իրականացվում են ըստ օդանավերի երթևեկության չվացուցակի, որը ձևավորվել է «Հայկական Ավիաուղիներ» ՍՊԸ-ի կողմից և հրապարակվել է օդանավերի չվացուցակի համակարգչային տվյալների բանկում:
Չարտերային թռիչքներն իրականացվում են չարտերային թռիչքների պլանի (ժամանակացույցի) համաձայն։
«Հայկական Ավիաուղիներ» ՍՊԸ-ի կողմից չարտերային թռիչքներն իրականացվում է նախապես համաձայնեցված թռիչքային պլանի հիման վրա՝ պահպանելով փոխադրման պայմանները, որոնք նախատեսված են չարտերային պայմանագրով։
«Հայկական Ավիաուղիներ» ՍՊԸ-ն չարտերային չվերթի պատվիրատուի միջոցով ուղեւորին տեղեկացնում է չարտերային փոխադրումների պայմանների և «Հայկական Ավիաուղիներ» ՍՊԸ-ի փոխադրումների կանոնների պահպանման անհրաժեշտության մասին։